Մեծ Բրիտանիան ստիպված կլինի մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին. նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեծ Բրիտանիան ստիպված կլինի մասնակցել Եվրախորհրդանի ընտրություններին, քանի որ արդեն ակնհայտ է, որ ժամանակը չի բավականացնի խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագրի ստորագրման համար:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, կառավարության հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը հայտարարել է, որ չի հաջողվի ավարտել այդ ընթացակարգը մինչ ամսաթիվը, երբ Մեծ Բրիտանիան ստիպված է լինելու մասնակցել եվրոպական ընտրություններին:
Քվեարկությունը նշանակված է մայիսի 23-ին, սակայն վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ստիպված չի լինի մասնակցել ընտրություններին, եթե պատգամավորները հավանության արժանացնեն Brexit-ի մասին համաձայնագիրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընտրությունների անցկացմանը՝ քաղաքային խորհուրդների և դպրոցների տարածքներում ընտրատեղամասեր պատրաստելով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



