Աշտարակ քաղաքում գլխի ծանր վնասվածք ստացած երեխայի վիրահատությունը բարեհաջող է անցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշտարակ քաղաքում այսօր դժբախտ պատահարի հետևանքով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«Այսօր Աշտարակ քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած երեխայի բարդ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Մնում է լավագույնը հուսալ և սպասել: Աստված օգնական»,- գրել է մարզպետը:
Հիշեցնենք, որ 12-ամյա տղան, ընկնելով երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա, ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք և տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



