Երևանում՝ Նորքի զանգվածի բենզալցակայանի մոտ, 66 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուս է այրվել (թարմացված տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
21:14
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է:
«66 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է 20:12-ի դրությամբ: Տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատել է 2 մարտական հաշվարկ»,-հայտնել են ԱԻՆ-ից:
«Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրական սյանը, ինչից հետո հրդեհ էր բռնկվել:
20:12
Երևանի Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց այրվում է «Գազել» մակնիշի ավտոմեքենա: «Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրի տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանությունն արգելափակել է այդ հատվածում երթևեկությունը:
ՀՀ ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ «Գազել» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրական սյանը և այրվում է: Դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարները:



