Հայկական նավատորմի «երազանքը» Դիլիջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ զբոսաշրջության ոլորտի լոկոմոտիվ հանդիսացող Դիլիջան քաղաքում կոմունիկացիոն ոլորտը բավականին ողբալի վիճակում է: Իջևան-Նոյեմբերյան հանրապետական նշանակության Մ4 մայրուղին, որը ՀՀ համար ունի ռազմավարական նշանակություն՝ կարևոր լոգիստիկ հանգույց հանդիսանալով դեպի հայ-վրացական սահման, կարելի է ասել, բառացիորեն անանցանելի է: Դիլիջանի կենտրոնական հատվածում տասնյակ կիլոմետրեր փռված են հազարավոր փոսեր, որոնք երթևեկը դարձնում են փաստացի անհնար: Տուրիզմի համար գերակա ուղղություն հանդիսացող ճանապարհային հանգույցների հարցում ՀՀ ղեկավարությունն ունի ահռելի անելիք: Հավանաբար Ծովային օրենսդրության բարելավման մասին վաղուց երազող հայկական նավերը խարիսխ կնետեն Դիլիջանի ջրափոսերում: Հուսանք՝ պատկան մարմիններն ականջալուր կլինեն այս խնդրի արագ կարգավորմանը և բոլորիս շատ արագ կզրկեն ճանապարհային փոսերի տհաճությունը վայելելու բերկրանքից:



