ԿԳ նախարարը մամուլի նոր խոսնակ ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մամուլի նոր խոսնակ ունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,-գրել է նա:
Ավելի վաղ ԿԳՆ մամուլի արդեն նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանը Facebook-ի իր էջում գրել է, որ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային իր վերջին օրն է։ «Կհանդիպենք նոր աշխատավայրում, որտեղ շարունակելու եմ մասնագիտական կարողություններս ծառայեցնել Հայաստանին: Ինձ համար չկա հին ու նոր Հայաստան, կա՝ մի Հայաստան»,-գրել էր նա:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



