Ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել շարքային Անդրանիկ Գրիգորյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։
Ղարաբաղյան կողմին Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցելՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Հաջորդ օրը ադրբեջանական լրատվամիջոցները, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, տարածել էին նրա հետ «հարցազրույցը» եւ «սահմանն անցնելու» պահը։ ԼՂՀ ՊԲ-ն դա կեղծիք էր որակել։
Բացի Գրիգորյանից, ադրբեջանական գերության մեջ է նաեւ ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը։



