Հայտնաբերվել են հրդեհված Sukhoi Superjet 100-ի «սև արկղերը». լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի կոշտ վայրէջքի վայրում հայտնաբերվել է մի քանի «սև արկղ», հայտնում է kp.ru-ն՝ մանրամասնելով, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող օդանավի ևս երկու «սև արկղ» դեռ պետք է հայտնաբերվի:
Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռի բեկորներն ու սրահից դուրս բերել բոլոր դիերը: Ընդհանուր առմամբ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Դիերի մեծ մասն ուղարկվել է Մոսկվայում դատափորձաքննության դիահերձարան, որտեղ պետք է նրանց ինքնությունը ճանաչվի: Հայտնի է, որ զոհերի հարազատներից մոտ հիսունն արդեն մայրաքաղաք է ժամանել:
Ինչ է իրականում տեղի ունեցել Superjet-ի հետ՝ դեռևս հայտնի չէ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



