Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թոփ 10 ամենահարուստ հայ հայտնիները. ահա, թե ովքեր են նրանք.

ԼԱՅՖ

Past.am

Ոչ ոք, իհարկե, միտում չունի հաշվել ուրիշի եկամուտի չափը, բայց այնուամենայնիվ եկեք տեսնենք, թե ովքեր են ամենաճոխ կյանքով ապրող հայ հայտնիները:

Նազենի Հովհաննիսյանը Հայաստանի ամենալավ վարձատրվող հաղորդավարուհիներից մեկն է, իհարկե, նա միշտ ասում է, որ դրա համար օրնիբուն աշխատում է, և ես չեմ ժխտում դա, սակայն չեմ էլ կարող ժխտել, որ Նազենին կարող է իրեն թույլ տալ ճոխ կյանքով ապրել։

Նա տարվա ընթացքում մի քանի անգամ մեկնում է հանգստի, ունի մեքենա, տրիցիկլ, օգտվում է թանկ բրենդներից և շատ այլ վայելքներից: Ասեք, որ Հայաստանում ապրելու և աշխատելու համար վատ կյանք չէ:)

 

Մայա Պողոսյանի կյանքն էականորեն փոխվեց, երբ նա հանդիպեց Ավետիս Խախամյանին։ Ամուսինն ապահովում է Մայայի ճոխ ապրելակերպը։ Գլամուրային ամսագրի խմբագիրը պակաս գլամուրային կյանքով չի ապրում։ Մայայի ամիսն ամիս չէ, եթե նա երկրից դուրս չի գնացել։ Նրան հետևելով հասկանում ես, որ գրեթե ամբողջ տարին մեկնում է հանգստի։

Կան հայտնիներ, ովքեր կյանքն ավելի շատ վայելում են արտերկրում։ Արման Հովհաննիսյանը նրանցից մեկն է, որովհետև շատ չի սիրում լինել հասարակական վայրերում, որտեղ իրեն ճանաչում են։

Արմանն ամենաշատ ժամանակը, հավանաբար, անցկացնում է ինքնաթիռների մեջ, քանի որ անընդհատ մեկնում է արտերկիր՝ կորպերատիվ միջոցառումների և համերգների։ Հենց դա էլ լիքն է պահում նրա քսակը, ու Արմանն իրեն և ընտանիքին զերծ չի պահում թանկ հաճույքներից։

Մարտին Մկրտչյանի գործերը վերջին տարիներին բավականին լավացել են և նրան էլ կարելի է դասել ամենաապահով հայ հայտնիների շարքին։ Բացի այն, որ Մարտինը հարուստ խավի կորպորատիվ միջոցառումների ամենասպասված երգիչներից մեկն է, նա նաև բիզնես ունի՝ «Մյուզիք թրեվլը»:

Մարտինն ու կինը՝ Հռիփսիմե Հակոբյանը, իրենց կարող են թույլ տալ թանկարժեք հանգիստ, գնումներ և այլ վայելքներ։

Ալեքսանդր Բաբասյանը առիթը բաց չի թողում հպարտանալու, որ ինքը բավականին ապահովված է և կարող է իրեն ճոխություններ թույլ տալ: Իհարկե, նա ամեն առիթով հավատացնում է, որ իր ճոխ կյանքի համար աները ոչինչ չի անում, թեև նրան ոչ բոլորն են հավատում։

Հետևելով Ալեքսանդրին, կարելի է նկատել, որ ինչ-որ տեղ գնալիս նա ավելի հաճախ «թիթիզանում» է իր գնացած տեղի արժեքով, քան տպավորություններով։

Սարգիս Գրիգորյանը մի առիթով ասել է, որ ժամանակին ընտանիքում ունեցել են ֆինանսական խնդիրներ, ինքը վաղ տարիքից է սկսել աշխատել ու այժմ ցանկանում է ամեն բան անել, որպեսզի իր երեխաները ոչնչի կարիք չունենան։

Սարգսին դա հաջողվել է. դերասանական կարիերային զուգահեռ զբաղվելով բիզնեսով՝ Սարգիսն ապահովում է ընտանիքի բարեկեցիկ, նույնիսկ ճոխ կյանքը։ Նրա փոքրիկններն ու կինը ոչնչի պակաս չունեն։

Մենչը վերջին շրջանում շատ քիչ է երևում հեռուստատեսությամբ, սակայն հեռուստադիտողները հետևում են նրա՝ բավականին եկամտաբեր նախագծերին։ Նրա ընտանիքն ապրում է ճոխ պայմաններում։ Նա կնոջ՝ Քրիստինայի հետ բավականին հաճախ է լինում արտերկրում, վայելում կյանքի թանկ հաճույքները։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ Քրիստինան երեխաների հետ է մեկնում արտերկիր՝ առանց Մենչի։

Գոհար Հարությունյանի կյանքը շատ ավելի բարելավվեց, երբ նա ամուսնացավ։ Գոհարի ամուսինը բիզնեսմեն է և կարողանում է ապահովել կնոջ և երեխաների բարեկեցիկ կյանքը։ Մոդելը պարբերաբար նշում է, որ չի սիրում ճոխություններ, սակայն միայն նրանց տունը բավական է ենթադրելու համար, թե որքան ապահովված են նրանք։

Իրինա Թովմասյանը նախկինում էլ էր ապահովված ընտանիքից, սակայն երկրորդ ամուսինը շատ ավելի բարեկեցիկ դարձրեց նրա կյանքը։ Ամուսինը ոչինչ չի խնայում սիրելի կնոջ և երեխաների հարմարավետ ու ճոխ կյանքն ապահովելու համար։

Իհարկե, ճոխ կյանքով ապրող հայտնիների ցանկում չէր կարող չլինել Սիրուշոն։ Երգչուհին, ինչ խոսք, լավ է վաստակում, սակայն ընտանեկան կարգավիճակն էլ նրան թույլ է տալիս ունենալ այն, ինչ մտքով կանցնի։

Նախագահական ընտանիքի անդամ լինելը Սիրուշոյին հնարավորություն է տալիս նույնիսկ չաշխատել և ապրել ճոխ կյանքով, լինել աշխարհի տարբեր անկյուններում, վայելել կյանքի՝ ոչ բոլորին հասանելի հաճույքները։

 

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում