Գերմանական գազանանոցում առյուծները հարձակվել են 24-ամյա աշխատակցի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայում երկու առյուծներ հարձակվել են գազանանոցի 24-ամյա աշխատակցի վրա, տղամարդը լուրջ վերքեր է ստացել՝ հայտնում է Daily Mail-ը։
«Փորձառու» աշխատակիցն այս առավոտյան Խոդենգագենի Սերենգետի այգում մտել է գազանների վանդակ, որպեսզի կերակրի նրանց՝ DPA գործակալությանը հայտնել են ոստիկանությունում։
Երիտասարդի գործընկերները նկատել են հարձակման պահը եւ դուրս են հանել նրան վանդակից։ Տղամարդուն վերքերով տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Սերենգետի այգում, որի տարածքը կազմում է 120 հա, կա ավելի քան 1500 կենդանի, որոնց թվում՝ փղեր, հովազներ, ընձուղտներ, մակականեր եւ այլն։ 1974թ․ իր բացման օրից այգին իրեն նվիրել է ոչնչացող տեսակների պաշտպանությանը։ Այգու ամենամեծ ձեռքբերումներից է սպիտակ ռնգեղջյուրների բազմացման վերականգնումը վայրի բնության մեջ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



