Վարորդական վկայական ստանալու տեսական քննության թեստերում 7 փոփոխություն է արվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարերում փոփոխություններ կկատարվեն։
Այդ փոփոխությունները նախատեսող կառավարության որոշումը մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում:
Համաձայն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում կատարել փոփոխությունները, որոնց կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ։
Ոստիկանությունից նաեւ տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» թիվ 1158-Ն որոշման համաձայն՝ կատարված փոփոխություններն ու լրացումները գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարերում կարող են ներառվել հրապարակումից 30 օր հետո:



