Զելենսկին չի կարողանա օգտվել Ղրիմի Լիվադիա ավանում գտնվող իր ընտանեկան բնակարանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա օգտվել Ղրիմի Լիվադիա ավանի՝ իր ընտանեկան բնակարանից, քանի դեռ նա թերակղզին համարում է ուկրաինական պետության մասը: Այդ մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Եֆիմ Ֆիքսը:
Ավելի վաղ Զելենսկու շտաբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրա կինը՝ Ելենան, Ղրիմում անշարժ գույքը գնել է 2013 թվականի ապրիլին, Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան, մինչեւ թերակղզու՝ Ռուսաստանի կազմ վերադառնալը: Նշված է, որ գնումից հետո վճարվել են բոլոր պարտադիր հարկերն ու տուրքերը, իսկ բնակարանը պաշտոնապես հայտարարագրված է Զելենսկու կողմից:
Խոսքը վերաբերում է Ղրիմի հարավում Յալթայի տարածաշրջանի Լիվադիա ավանի բնակարանին: Շտաբում նշել են, որ Զելենսկիների ընտանիքը մտադիր է այդ անշարժ գույքից օգտվել «սոսկ Ղրիմը պարտադիր Ուկրաինա վերադարձվելուց հետո»:



