Մեքսիկայում մոտ 1400 մարդ թունավորվել է տոնակատարության ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեքսիկայի Վերակրուս նահանգում մոտ 1400 մարդ զանգվածային թունավորման է ենթարկվել Երեխաների օրվա տոնակատարության ժամանակ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նահանգի առողջապահության նախարարությանը, նախնախան տվյալներով հիվանդանոց է դիմել ընդհանուր առմամբ 1358 մարդ, որոնց թվում կան նաև հղիներ և երեխաներ: Այժմ բոլոր տուժածները դուրս են գրվել: Բժիշկները 4 օրվա ընթացքում մտադիր են պարզել զանգվածային թունավորումների պատճառը:
Վերակրուսի կառավարությունից հայտնել են, որ բնիկ մեքսիկացիների համայնքներից մեկում տոնակատարությունը կազմակերպել է ինչ-որ ոչ կառավարական կազմակերպություն, որը սնունդ, քաղցրավենիք և խմիչքներ է բաժանել:
Հիշեցնենք, որ նմանօրինակ դեպք տեղի էր ունեցել Գերերո նահանգում տոնակատարության ժամանակ, որտեղ երեքշաբթի շուրջ 200 երեխա էր թունավորվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



