Բերման է ենթարկվել նաև Դերժավայի Արկադին․ նոր մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ ապրիլի 30-ին, ոստիկանությունն «ասֆալտին է փռել» ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին՝ զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։
Ըստ տեղեկությունների՝ օպերացիան կատարվել է Երևանի Իսակովի պողոտա 29 հասցեի մոտ, բերման են ենթարկել Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի և Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոեմեքենաների վարորդներին ու ուղևորներին՝ Արկադի Համբարձումյանին, Դավիթ Արզումանյանին, Արսեն Սաֆարյանին և Հակոբ Գևորգյանին։
Ըստ տեղեկությունների՝ վերջիններիս մոտ հայտնաբերվել է «Մակարով» և «Վիկինգ» տիպի ատրճանակներ, իսկ մեքենաները պատկանել են Արկադի Համբարձումյանին։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



