Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրականում ինչո՞ւ են «պարում» օձերը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Օձեր հմայողների (կախարդողների) երաժշտական գործիքների նվագի ներքո օձերը, երաժշտությամբ հմայված, պարում են:

Իրականում այդպես չէ:

Դուրս գալով կողովից՝ օձերն այնքան էլ ուշադրություն չեն դարձնում երաժշտությանը, չնայած խուլ չեն. իրականում նրանք արձագանքում են երաժշտական գործիքի (ֆլեյտայի) շարժումներին: Օձերը չունեն թմբկաթաղանթ և արտաքին ականջ, բայց նրանք հաջողությամբ զգում են տատանումները (վիբրացիա), որոնք նրանց հասնում են գետնից: Բացի այդ, իրենց ներքին ականջով նրանք նաև լսում են: Իհարկե, օձերը քիչ են արձագանքում անգամ ուժեղ աղմուկին: Նախկինում համարվում էր, որ նրանք ընդհանրապես չեն լսում, բայց վերջին ժամանակներս կատարված հետազոտությունները պարզել են, որ լսում են: Պարզվում է, որ նրանց լսողությունը հարմարված է այն հաճախականության ձայներին և վիբրացիային, որը առաջացնում են խոշոր կենդանիները, ինչը հասկանալի է. օձին պետք է միայն, որ ինչ-որ մեկի կողմից չտրորվի, իսկ երաժշտությունը նրանց համար էական չէ: Կողովից դուրս եկած «հմայված» օձը ընդամենը պաշտպանական դիրք է ընդունում՝ «կանգնում» է և սկսում է գլուխը շարժել տարուբերվող երաժշտական գործիքին համահունչ: Կոնկրետ կոբրայի համար այս դիրքը ոչ թե հարձակողական է, այլ պաշտպանողական: 

Բեդեն կամ օձերի հմայումը (կախարդումը) բավականին հին և հետաքրքիր մասնագիտություն է Հնդկաստանում: Այս արվեստը նախկինում եղել է անգամ հին Եգիպտոսում: Օձերի հմայման արվեստը մեծ տարածում է ստացել 20-րդ դարում և նպատակ ունի գրավել և տուրիստների մեծ քանակ բերել Հնդկաստան: Կան բավականին հանրահայտ օձահմաներ: Անգամ նրանց հատուկ համաժողով գոյություն ունի, որտեղ հավաքվում են այդ մասնագետները և քննարկում ընթացիկ հարցեր, իրականացնում փորձի փոխանակություն: 

Իրականում օձեր հմայողի մասնագիտությունը բավականին վտանգավոր է: Հնարավոր է, որ օձը խայթի հմայողին, ինչը հաճախ մահացու արդյունք է ունենում: Սովորաբար այս արվեստի համար օգտագործվում են կոբրաներ, որոնք շատ թունավոր են և վտանգավոր անգամ այն դեպքում, երբ նրանց թունավոր ատամները հեռացված են լինում: Այստեղ կարևոր է նաև այն, որ հմայողը կոբրայից անհրաժեշտ հեռավորություն է պահպանում, քանի որ կոբրան կարող է միայն իր երկարությանը հավասար տարածության վրա հարված հասցնել, մոտավորապես այնպես, որ մարդը, ասենք, սեղանին կարող է հարվածել միայն իր ձեռքի հեռավորությամբ: Բացի այն, որ կոբրան հետևում է երաժշտական գործիքի (ֆլեյտայի) շարժումներին, օձ հմայողները ևս մի քանի հնարքներ են օգտագործում, որ օձը «պարի»: Մասնավորապես, նրանք ոտքը տակտով հարվածում են գետնին, որի վիբրացիան ստիպում է կոբրային ձգվել և պաշտպանական դիրք ընդունել: Նաև արդեն վարժեցրած կոբրաներին լավ պարեցնելու համար հմայողը սկսում է նվագելու հետ երաժշտական գործիքի ծայրով թեթև հարվածել նրան, հարվածներից կոբրաները սկսում են խուսափել և արդյունքում «պարում» են: 

«Պարել ուրիշի դուդուկի տակ» արտահայտությունը ծագել է հենց օձեր հմայողներից: Փաստորեն պարզվում է, որ այս արտահայտության տակ թաքնված է այն, որ մարդը չնայած պարում է, բայց իրականում չի լսում երաժշտությունը, նա պարում է ինքնապաշտպանվելով, քանի որ «նվագողը» նրա վրա «ոտք է թափ տալիս» ու գլխին հարվածներ հասցնում: Այստեղ ամենավիրավորականն այն չէ, որ այդ ամենը կատարվում է, այլ այն, որ այդ պարողին համեմատում են օձի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել 49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՌուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համարՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութ