Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ դեր ունեն քա­ղա­քա­կան հա­ղոր­դակց­ման վի­զու­ալ խորհր­դա­նիշ­նե­րը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր մենք ապրում ենք այնպիսի քաղաքական իրողությունում, որտեղ վիզուալ տարրերը քաղաքական հաղորդակցությունից մինչև քաղաքական իմիջի ձևավորման գործընթաց դարձել են պարտադիր բաղկացուցիչներ՝ պայմանավորելով քաղաքական դաշտի ներկայացուցիչների հաջողություններն ու անհաջողությունները: Այն փաստը, որ քաղաքական գործիչներն ու առաջնորդները աստիճանաբար էլ ավելի շատ գումար են հատկացնում հեռուստատեսային գովազդների և PR արշավների վրա, խոսում է այն մասին, որ վերջիններս լիովին հասկանում են իրենց վիզուալ կերպարի ստեղծման, պահպանման և կառավարման կարևորությունը, քանի որ վիզուալ կերպարները ունակ են առաջացնելու զգացմունքներ, զգացողություններ, ընդհուպ մարդու անհատականության կերտում:

Այսօրինակ իրականության մեջ արդյունավետ քաղաքական հաղորդակցություն և քաղաքական իմիջ ձևավորող գործոնները տարաբնույթ են և բազմապիսի: Դրանց են վերաբերում քաղաքական գործիչների ինչպես վերբալ, այնպես էլ ոչ վերբալ կարողությունները՝ ներկայացնելու իրենց անհրաժեշտ, հասկանալի և հասարակության համար ընդունելի ձևով: Տեղեկացվածությունը և կոմպետենտությունը անշուշտ առանցքային որակներ են, որոնք անհրաժեշտ են հաջողված քաղաքական իմիջի ստեղծման համար: Սակայն միայն դա բավարար չէ. քաղաքական գործչի կերպարի ամբողջական ընկալումն այսօր ձևավորվում է նաև վիզուալ բաղկացուցիչներով՝ հագնվելու ոճից մինչև ամենատարբեր ժեստերի կիրառություն: Այս դիտանկյունից սոցիոլոգ Ն. Էլիասը իրավամբ նշում է, թե «սոցիալական աշխարհը զգեստավորված մարմինների աշխարհ է»: Վիզուալ սիմվոլներն արդի քաղաքական հաղորդակցության կենտրոնական տարրն են դարձել: Սրա ապացույցը դեռևս 1960թ. նախագահի թեկնածուների առաջին հեռուստատեսային բանավեճն է, որը ցույց է տվել վիզուալ տարրերի ուժն ու ազդեցությունը քաղաքական որոշումների կայացման, ինչու չէ՝ նաև փոփոխման գործընթացում: Բանավեճը հեռարձակվել էր միաժամանակ ռադիոյով և հեռուստատեսությամբ: Արդյունքում ռադիոյով ունկնդրողների շրջանում ձևավորվել էր այն տեսակետը, որ ԱՄՆ 37-րդ նախագահ Ռ. Նիքսոնը կհաղթի բանավեճը, քանի որ նա խոսում էր ավելի համարձակ, վստահ և համոզիչ: Մինչդեռ բանավեճը հեռուստատեսությամբ դիտողները այն կարծիքին էին, որ Ջոն Քենեդին ավելի վստահ և նախագահին վայել տեսք ունի: Դա պայմանավորված էր նրանով, որ Ռ. Նիքսոնը գունատ տեսք ուներ հեռուստացույցի էկրանին և անընդհատ չորացնում էր քրտինքը, արդյունքում ձևավորվել էր անվստահ և թույլ կերպար: Այդ ժամանակ շատ զարմանալի էր, թե ինչպես կարող է արտաքին տեսքը վճռորոշ դեր խաղալ թեկնածուի ընտրվել կամ չընտրվելու հարցում, մինչդեռ ներկայումս վերոնշյալը շատ լայն և ընդունված երևույթ է, և լայնորեն օգտագործվում է քաղաքական գործիչների շրջանում:

Տպավորություն ստեղծելու և համոզման դիտանկյունից վիզուալ սիմվոլների մեջ հիշատակման են արժանի սևեռուն հայացքը, ժպիտը և ժեստերը: Սևեռուն հայացքը կարող է դիտարկվել որպես համոզման միջոց, քանի որ այն փոխանցում է ապրումակցում, ուշադրություն, վստահելիություն, հուսալիություն: Սակայն այն կարող է նաև իշխանության տիրապետման նշան լինել: Ժպիտն, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն ունի: Այն փոխանցում է համակրանք ու վստահություն, և այս համատեքստում ժպտացող քաղաքական գործիչներն ընկալվում են որպես համոզող: Ժպիտի չարաշահումը կարող է ձևավորել անլուրջ տպավորություն, իսկ բացակայությունը կարող է դիտվել որպես սառնասրտություն: Ժեստերի կիրառումը հնարավորություն կտա հիշվել հասարակական գիտակցությունում: Ժեստերը կարող են ենթագիտակցորեն ներթափանցել մարդկանց հիշողություն՝ ունենալով դրական ազդեցություն: Դրանց լեզուն հնարավորություն է տալիս բացահայտել քաղաքական գործիչների թաքնված կողմերը:

Հասարակությունն այսօր հաճախ է առաջնորդվում վիզուալ տարրերով՝ քաղաքական գործչի վերաբերյալ կարծիք ձևավորելիս: Քաղաքական գործիչների վիզուալ կերպարները առաջացնում են զգացմունքներ, զգացողություններ, փոխանցում վերջիններիս անհատականության գծերը, որով ձևավորվում են համապատասխան տպավորություններ և գնահատականներ մարդկանց շրջանում: Այս կոնտեքստում դիտարկենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարները:

Անգելա Մերկելը այն քաղաքական գործիչներից է, ում կերպարի հետ է ասոցացվում «ձեռքերը՝ տնակ» ժեստերը, քանի որ նա շատ հաճախ է կիրառում այն և՛ տեսահաղորդաշարերում, և՛ լուսանկարներում: Այս ժեստը դրական էմոցիա առաջացնող ազդակ է համարվում։ Այն վճռականություն, հեղինակություն արտահայտելու միջոց է և կիրառվում է դիմացինի մոտ վստահություն առաջացնելու համար։ Մերկելն այս ժեստն այնքան հաճախ է օգտագործում ելույթների ժամանակ, որ արդեն դժվար է հասկանալ` անկե՞ղծ է, թե՞ ոչ։ Ուստի, անհրաժեշտ է հետևել նաև նրա խոսքին, դիմային մկաններին, մարմնի շարժումներին՝ հասկանալու համար, թե երբ է նա իրոք «վստահ և վճռական», քանի որ այդ ժպտացող, վստահելի կնոջ մեջ կարող է թաքնվել «փոքրիկ դիկտատորը»։ Մերկելը հաճախ կիրառում է նաև ցուցամատը վերև բարձրացնելու ժեստը, որն օգտագործվում է հրաման արձակելու դեպքում, այն խորհրդանշում է առավելություն, գերազանցություն դիմացինի նկատմամբ։ Եթե զրույցի ժամանակ հանդիպում եք այսպիսի ազդակի, ապա ձեր զրուցակիցը, հավանաբար, ուզում է ցույց տալ, թե «ով է խոսակցության տերը»: Ելույթների ժամանակ նրա հստակ, առանձին-առանձին ասված նախադասությունները, տոնային շեշտադրումները, հաճախ նեղացող աչքերը, ինչպես նաև՝ «ցուցամատի նշան»-ի հաճախակի կիրառումը վկայում են դիկտատոր լինելու մասին։

2012թ. միջազգային հաղորդակցման ասոցացիայի կողմից իրականացված ուսումնասիրությունների տվյալների համաձայն՝ Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը օգտագործում է ավելի շատ ուղիղ սևեռուն հայացք, քան Գերմանիայի նախկին կանցլերը (8%-4%), և չի փորձում շահել լսարանի ձայները չափից շատ ժպտալով. Մերկելը միջին հաշվով րոպեում 7 % է ժպտում:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ապա կարելի է փաստել, որ ժեստերը միակ վիզուալ տարրը չեն, որով Դ. Թրամփն առանձնանում է, վերջինիս կերպարը յուրօրինակ է նաև վառ հագուստի աքսեսուարներով և սանրվածքով: Նախագահի կարմիր փողկապը թերևս նրա արտաքին տեսքի ամենաքննարկված ատրիբուտն է իր սանրվածքից հետո: Յուրաքանչյուր ոճաբան միանգամից կնշի վերջինիս անհամապատասխանությունը նորաձևության ստանդարտներին. նախ՝ չափազանց երկար է (փողկապը պետք է հասնի մինչև գոտի), նեղ է, ինչպես նաև փոքր ու անհարմար հանգույց ունի: Այս համատեքստում հետաքրքիր է հասկանալ՝ արդյո՞ք նախագահը չգիտի՝ ինչպես անհրաժեշտ ձևով հագնվել, թե՞ դա պարզապես ազատական վիզուալ և ոճային մոտեցում է: Վերջինն առավել հավանական է, քանի որ չնայած այն հանգամանքին, որ նախագահը կարող է իրեն թույլ տալ ունենալ ամենաբարձր վարձատրվող ոճաբաններ, նա ինքն է հանդիսանում իր սեփական իմիջմեյքերը՝ հաճախակի դրսևորելով գեղագիտական սադրանքներ: Անշուշտ, նա այս ամենն անում է իր ինքնությունը տարբերվող, հիշվող և առանձնացող դարձնելու նպատակով: Ինչպես նշում է իր կենսագիր Միշել Դ'Անտոնիոն, «ինչքան էլ զավեշտալի թվա, խնամքով հարդարված Թրամփի սանրվածքը նրան իսկապես ճանաչելի է դարձնում»: Իր հագնվելու ոճով նա ապացուցում է արժեքի և նորաձևության համակցության կարևորությունը որպես առանցքային սկզբունք՝ մի կողմից, և անհատական ճաշակ ու անձնային մշակույթ՝ մյուս կողմից: 

Հագուստից բացի, Դ. Թրամփի ելույթները հարուստ են նաև ժեստերով: Տարբեր կարծիքներ կան՝ արդյոք Դ. Թրամփը դրանք միտումնավո՞ր է օգտագործում, թե՞ անկախ իր կամքից: Նրա կողմից կիրառած ժեստերն արտահայտում են իշխանության և ղեկավարման նշանակություն, քան համագործակցություն: Ok-ի նշանը նրա կողմից հաճախ կիրառվող ժեստերից է: Ժեստ, որը մատնանշում է հստակություն, ճշգրտություն և կառավարում: Թրամփը նաև հաճախ է խոսում բաց ափերով, որը բաց, ազատ լինելու նշան է: Այս ամենը հնարավորություն է տալիս ստեղծել և պահպանել դրական կերպար և լինել համոզիչ ընտրողների աչքերում:

Մերօրյա իրականության մեջ վիզուալ սիմվոլները դարձել են ժամանակակից սոցիալական, քաղաքական և գաղափարական կյանքի բաղկացուցիչ մասը, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի սոցիալական պատկերացումների բնորոշման աղբյուրը: Շատ քաղաքական գործիչներ երկար ժամանակ են ծախսում, որպեսզի կարողանան սովորել կառավարել վերջինիս դրսևորումները՝ էմոցիաները և ժեստերը: Սակայն դա ոչ միշտ է հաջողվում անել՝ ունենալով հակադարձ ազդեցություն այն տպավորության տեսանկյունից, որ քաղաքական գործիչը փորձում է ինչ-որ բան թաքցնել:

ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ Սոցիոլոգ, PR փորձագետ, ԵՊՀ դասախոս

«Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք Չալաբյան«Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն