Հակառակորդը կրակել է Բաղանիսի ճանապարհի ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 29-ին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
«Մինչև գյուղ հասնելու ճանապարհի ուղղությամբ են կրակել, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Իջևանի կողմից մինչև գյուղ հասնող՝ Այգեպար-Բաղանիս ճանապարհի վրա են կրակել: Կրակահերթը կարճ է եղել»,- նշեց Նարեկ Սահակյանը:
Նրա տեղեկացմամբ՝ վնասներ չեն եղել: Այս պահին իրավիճակը հանգիստ է:
Համայնքապետը նաև հայտնեց, որ վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



