Ուրալում ձնաբքի մեջ հայտնված ավտոբուսում դպրոցականներ են. նրանք լալիս են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուրալում, Սվերդլովսկի շրջանում, ձնաբքի մեջ հայտնված ավտոբուսը երեք ժամում առաջ է շարժվել շուրջ 10 կիլոմետր: Ավտոբուսի մեջ առաջին դասարանցիներ են, ովքեր սոված են, ծարավ և լաց են լինում: Այս մասին հայտնում է E1 հեռուստաընկերությունը:
«Երեխաները զանգում են բջջային հեռախոսներով: Նրանք ոչինչ չեն կերել: Վախենում են, որ գիշերն ստիպված կլինեն անցկացնել մայրուղում: Արդեն չգիտենք, թե օգնության համար ում կարելի է զանգահարել»,- պատմել է ծնողներից մեկը:
Նշվում է, որ երեխաների հետ են ուսուցիչներից երկուսն ու էքսկուրսավարը: Ավտոբուսի վարորդը ոչինչ ձեռնարկել չի կարողանում: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Ուրալի ճանապարհները խցանված են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



