Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են ԳԱԶ-2410-ն ու Ford Mondeo-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Դալարիկ գյուղի բնակիչ, 39-ամյա Դանիել Ասլանյանի վարած ԳԱԶ-2410 մակնիշի 65 ՍՕ 092 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Վարդգես Ռստակյանի Ford Mondeo մակնիշի 35 GG 572 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով երկու վարորդներն ու Վ. Ռստակյանի ուղևոր, Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Ահարոն Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



