Ողբերգություն Սիեթլում. Google-ի շենքից բանուկ փողոցի վրա ընկած վերամբարձ կռունկը սպանել է 4 մարդու (ֆոտո)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորս մարդ զոհվել է եւ մի քանիսը վիրավորվել շաբաթ վերամբարձ կռունկի պատճառով, որն ընկել էր ամերիկյան Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում բանուկ փողոցի վրա Google-ի նոր շենքից, հաղորդում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ֆեյվյու Ավենյու եւ Մերսեր փողոցի խաչմերուկում: Հայտնի է, որ տուժածների մեջ էին 25-ամյա մայրն իր 4 ամսական դստեր հետ, որոնք այդ պահին գտնվում էին մեքենայում եւ հրաշքով փրկվել են:
Վերջին տեղեկություններով՝ դեպքի հետեւանքով հոսպիտալացվել է առնվազն ութ մարդ: Եւս մեկ մարդու տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Զոհվել է երկու բանվոր եւ երկու պատահական անցորդ:
Ողբերգության պատճառն ուժգին սրընթաց քամին էր:
.jpeg)
.jpeg)
.jpeg)

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



