Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները կարծր բանի հանդիպեցին. նրանք չէին էլ պատկերացնում, որ մի քանի միլիոն եվրո արժողությամբ գանձ են գտել
ԼԱՅՖԻսպանիայի Անդալուզիա շրջանի հյուսիսում՝ Տոմարես քաղաքում, նոր ջրագիծ անցկացնելու ժամանակ ջրմուղագործները պատահմամբ հնագիտական գանձ գտան: 590 կգ ընդհանուր քաշով արծաթե մետաղադրամները լցված էին 19 անոթի մեջ, որոնք գրեթե անվնաս էին մնացել այդ ողջ ընթացքում:

-Հնագիտական գտածոյի արժեքն արդեն մի քանի միլիոն եվրո է գնահատվում,-հայտնել է Սևիլիայի հնագիտական թանգարանի ղեկավար Աննա Նավարրոն:
Դրանց տարիքը դեռևս հստակեցված չէ, բայց տատանվում է 3-4 դարերի միջև, ինչի մասին հուշում են մետաղադրամների վրայի Մաքսիմիան և Կոնստանտին I Մեծի պատկերները:
Աղբյուր՝ Tokashi
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները
5
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում



