Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իսկ ես ե՞րբ կմահանամ»․ մանկական վիրաբույժի պատմածը, որը հուզել է ողջ աշխարհը

ԼԱՅՖ

Past.am

Bestinfo.am-ը ներկայացնում է մանկական վիրաբույժի պատմությունը՝

15 տարի առաջ գիշերը մեզ մոտ՝ օրդինատուրա է վազում ընդունարանի բուժքույրը․

-Հիվանդը ծանր է, երկրորդ վիրահատարանում։

 

Վազում եմ էնտեղ, անձնակազմն արդեն հավաքվել է, սեղանին 6 տարեկան աղջիկ է պատկած։ Մինչև հագնվում ու ախտահանվում էի՝ իմացա մանրամասները։ Վթարի է ենթարկվել 4 հոգանոց ընտանիքը․ հայրը, մայրը, 2 երեխա՝ երկվորյակներ, աղջիկ ու տղա։ Ամենաշատը տուժել է աղջիկը․ հարվածը եղել է հետևի աջ դռան կողմում, որտեղ նա էր նստած։ Հայրը, մայրն ու եղբայրը համարյա չեն տուժել․ քերծվածքներ ու կապտուկներ։ Նրանց տեղում օգնություն են ցույց տվել։

Իսկ աղջիկը կոտրվածքներ ունի, վնասվածքներ, բաց վերքեր ու շատ արյուն է կորցրել։

Մի քանի րոպեից ստանում ենք անալիզի պատասխանները ու հետն էլ՝ լուրը, որ հենց երրորդ դրական արյուն չունենք։ Ծայրահեղ վիճակ է, աղջիկը «ծանր» է, հաշված րոպեներ․․․Շտապ ծնողներից արյան անալիզ վերցրինք․ հայրը երկրորդ է, մայրը՝ չորրորդ։ Հիշեցինք եղբորը՝ երկվորյակին, հաստատ նա երրորդ կարգի արյուն ունի։

Նրանք նստած են ընդունարանի նստարանին։ Մայրը՝ արտասվախառը, հայրը՝ գունատ, տղան՝ հուսահատված։ Հագուստն ամբողջովին կեղտոտված էր քրոջ արյամբ։ Մոտեցա նրան, այնպես նստեցի, որ աչքներս նույն մակարդակի լինեն։

-Քույրդ շատ ուժեղ վնասվել է,- ասացի։

-Հա, գիտեմ,- տղան հեծկլտաց ու բռունցքով մաքրեց աչքերը,- Երբ մեքենան խփվեց, նա ուժեղ զարկվեց․․․ Ես նրան պահել էի ծնկներիս, լաց էր լինում, հետո լռեց ու քնեց։

-Ուզո՞ւմ ես նրան փրկել։ Ուրեմն պիտի քեզնից արյուն վերցնենք նրա համար։

Տղան լացը կտրեց, նայեց շուրջը, մտածեց, ծանր հոգոց հանեց ու գլխով արեց։ Ես ձեռքով կանչեցի բուժքրոջը։

-Սա Սվետա մորաքույրն է։ Նա քեզ կտանի պրոցեդուրային կաբինետ ու արյուն կվերցնի։ Սվետա մորաքույրը շատ լավ է դա անում, քեզ չի ցավեցնի։

-Լավ,- տղան խոր հոգոց հանեց ու ձգվեց մոր կողմը․

-Ես սիրում եմ քեզ, մայրիկ։ Դու ամենալավն ես։

Հետո՝ հոր կողմը․

-Քեզ էլ եմ սիրում, հայրիկ։ Շնորհակալ եմ հեծանիվի համար։

Սվետան նրան տարավ արյուն վերցնելու, իսկ ես վազեցի երկրորդ վիրահատարան։

Վիրահատությունից հետո, երբ աղջկան արդեն ռեանիմացիա էին տարել, վերադարձա օրդինատուրական։ Նկատեցի, որ մեր փոքրիկ հերոսը պառկած է պրոցեդուրայինի թախտին՝ ծածկոցի տակ։ Սվետան նրան թողել էր՝ հանգստանա՝ արյուն վերցնելուց հետո։ Մոտեցա նրան։

-Որտե՞ղ է Կատյան,- հարցրեց տղան։

-Քնած է։ Նա կլավանա։ Դու փրկեցիր նրան։

-Իսկ ե՞ս երբ կմեռնեմ։

-Դե․․․ շատ շուտ չէ, երբ որ շատ ծեր կլինես։

Սկզբից ես մի տեսակ չհասկացա նրա հարցը, բայց հետո գլխումս փայլատակեց․ տղան կարծել է՝ մեռնելու է, երբ իրենից արյուն վերցնեն։ Դրա համար էր հրաժեշտ տալիս ծնողներին։ Նա հարյուր տոկոսով համոզված է եղել, որ զոհվելու է։ Իսկապես իրեն զոհել է հանուն քրոջ։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ սխրանք է գործել։ Ամենաիսկական։ Տարիներ են անցել, իսկ ես ամեն անգամ սարսռում եմ, երբ հիշում եմ էս դեպքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Վերանշանակումներ են եղել ՆԳՆ-ում Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԱյս ճանապարհը կարող է թանկ արժենալ Հայաստանի համարԵրևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»ՄԹ-ում քրիստոնեական փառատոնի ժամանակ ցուցանակը փլուզվել է, 1 մարդ կյանքից հեռացել է, 6-ը՝ վիրավորվել «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է իրականում որոշում՝ ով է մեղավոր. վտանգավոր հարց Հայաստանի դատական համակարգինՌուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՀորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում է