Ռայոլան չեղարկել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պոգբայի պայմանագրի երկարաձգման բանակցությունը
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան չեղարկել է անգլիական ակումբի ղեկավարության հետ բանակցությունները 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է The Sun-ը։
Պոգբան գործակալին եւ «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է Պոգբայի ծառայություններով։
Ֆրանսիացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021-ի հունիս:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



