Դա եղել է ամբոխի հաղթանակը ՀՀ քաղաքացու նկատմամբ․ Դավիթ Շահնազարյանը՝ վաղվա տոնի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերկայիս իշխանությունը երկու բան է հայտարարել, որ Հայաստանում չկա եւ չի լինելու քաղաքական հետապնդում եւ չկա ու չի լինելու կոռուպցիա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը՝ նշելով, որ նոր իշխանությունը ստիպված է լինելու այս երկուսի միջեւ ընտրություն կատարել։
«Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում կա ե՛ւ կոռուպցիա ե՛ւ քաղաքական հետապնդում»,– ասաց Շահնազարյանը։
Լրագրողի հարցին, թե հեղափոխությունից մեկ տարի անց Սերժ Սարգսյանը լռություն է պահպանում, ինչո՞վ է դա պայմանավորված, Շահնազարյանը պատասխանեց․ «Սերժ Սարգսյանը լուրջ կուսակցություն է ղեկավարում, որն իր բավական ակտիվ դերն ունի ներքաղաքական կյանքում, հաճախ թելադրում է օրակարգ։ Կարծում եմ մոտ ժամանակներում կխոսի, ինչպես ինքն էր խոստացել։ Հանրապետական կուսակցության ամենամեծ սխալն այն էր, որ իրենցից հետո այսպիսի իշխանություն է Հայաստանում»։



