Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շի­նու­թյու­նը «Ամ­բերդ ամ­րոց» ար­գե­լո­ցի տա­րած­քո՞ւմ է կա­ռուց­վում, թե՞ դուրս. կար­ծիք­նե­րը հա­կա­սա­կան են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի օր է, ինչ ահազանգեր են հնչում, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով ապօրինի շինարարություն է իրականացվում:

Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանը «Փաստի» հետ զրույցում հաստատում է այս ահազանգերը: «Շինարարական աշխատանքները կատարվում են արգելոցի տարածքում: Այն տարածքը, որտեղ հիմա ծանր տեխնիկան է աշխատում, չի կարող պահպանման գոտուց առանձին լինել: Իսկ թե ինչպես են այն առանձնացրել, անջատել, այդ հարցին չեմ կարող պատասխանել»:

Վերջինս նշեց, որ շինությունը կառուցում է Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը:

«Արգելոցի ընդերքը պատմական մեծ արժեք է ներկայացնում: Այնտեղ պետք է հնէաբաններ, պատմաբաններ աշխատեին և նոր միայն թույլ տային կամ չտային շինարարություն սկսել», - հավելում է համայնքի ղեկավարը:

Ի դեպ, պարոն Մանուկյանը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել է նաև 2016 թվականին, երբ, ըստ Բյուրական գյուղի բնակիչների, «փորձել էր զավթել Բյուրականի եկեղեցու բարեկարգ տարածքը»:

Մեզ հետ զրույցում արգելոցի տարածքում կատարվող շինարարության վերաբերյալ հարցին բավական կտրուկ պատասխանեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը՝ կարճ ասելով. «Արգելոցի տարածքում շինարարություն չի կատարվում»: Ճշգրտմանը, որ ահազանգերը և գյուղապետի հավաստիացումը հակառակի մասին են վկայում, վերջինս, կարծես թե, անգիր արած, կրկնեց նույն նախադասությունը: 

Հարցի առնչությամբ ֆեյսբուքյան գրառում էր կատարել նաև մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ նշելով, որ իրականացվող շինարարական աշխատանքները դուրս են «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքից: «Այս հատվածը դուրս է նաև հուշարձանի պահպանման գոտուց (թե ինչպես է տարիներ առաջ պահպանական գոտին կազմելուց դուրս մնացել, կանդրադառնամ առանձին գրությամբ)», - գրել էր փոխնախարարը։ Գալստյանը խորհուրդ էր տվել լրատվամիջոցներին նման իրավիճակներում մասնագետներից կարծիք հարցնել և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող զգացմունքային վերնագրերից:

Փաստացի, այստեղ էլ են լրագրողները մեղավոր: Տպավորություն է, որ խնդրի մասին բարձրաձայնելը զգացմունքայնություն է: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ նմանատիպ խնդիրների արմատները շատ խորն են և ժամանակագրական առումով հեռուն են գնում: Իսկ վերը նշված ՊՈԱԿ-ի աշխատակցին, ով խուսափեց ներկայանալ, բայց իրեն իրավասու համարեց պատասխանել լրագրողի հարցին, մի փոքրիկ խորհուրդ՝ մարդկանց հետ շփվելու մշակույթը հղկել: Ի վերջո, մշակույթին առնչվող կառույց եք ներկայացնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին