Երկրի վրա սկսվել է կենդանիների 6-րդ զանգվածային վերացումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկիր մոլորակի վրա սկսվել է կենդանիների 6-րդ զանգվածային վերացումը, որը կարող է վերջանալ մոլորակի կենդանիների մեծ մասի, այդ թվում՝ մարդ տեսակի ոչնչացմամբ։ Նման եզրակացության է եկել կենսաբանների միջազգային խումբը, որի զեկույցը հրապարակվել է Science Advances ամսագրում։ Գիտնականների կարծիքով՝ մահացության 6-րդ ալիքի պատճառը մարդու գործունեությունն է։ Ընդ որում վերջին տարիներին ողնաշարավորների մահացության տեմպերը 114 անգամ ավելի արագ են ընթանում, քան նախքան մարդու ակտիվության շրջանը։
Գիտնականները կարծում են, որ կենդանատեսակների բնաջնջումը հնարավոր է կանխել միայն եթե ավելի շատ ուշադրություն հատկացվի կենդանիների պաշտպանությանը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



