Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հար­ցին լու­ծում չտրվե­լու դեպ­քում ցույ­ցեր կլի­նեն»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

2020 թվականի հունվարից ավտոներկրողները, հետևաբար նաև մեքենա գնել ցանկացողները կանգնելու են լրջագույն խնդրի առաջ: Հաջորդ տարի ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ մաքսային նոր դրույքաչափերը, ինչը ենթադրում է, որ ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրանալու է մոտ 50 տոկոսով:

Թերթի նախորդ համարում գրել էինք, որ մեր տեղեկություններով, այս հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է ԵԱՏՄ կառավարությունների խորհուրդը ղեկավարող Տիգրան Սարգսյանի հետ՝ խնդիրը կառույցի ներսում բարձրացնելու նպատակով: Բացի դա, հաջորդ շաբաթ քննարկում է նախատեսվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանից «Փաստը» հետաքրքրվեց, թե արդյոք իրենց հետ, որպես շահագրգիռ կողմի, պատկան որևէ մարմին հանդիպում կամ քննարկում կազմակերպե՞լ է այս հարցի առնչությամբ: Հովհաննիսյանն ասում է, որ կառավարությունից կամ էլ որևէ այլ գերատեսչությունից իրենց քննարկման չեն հրավիրել:

«Հանդիպել ենք բացառապես ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ: Առաջարկեցինք, որ այս հարցը բարձրացվի և մաքսատուրքերը ևս երկու տարով հետաձգվեն: Պարոն Մելքումյանը, որը մշտապես բարձրաձայնում է այս խնդրի մասին, կհորդորի կառավարությանը կոլեգիալ քննարկումների ժամանակ անդրադառնալ նաև ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրացնելու հարցին», - նշում է Տիգրան Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ավտոներկրողները դեռ շարունակում են հույսով ապրել և սպասել խնդիրների լուծմանը, որոնք, ընդ որում, վերաբերում են ոչ միայն մաքսատուրքերին:

Ավտոներկրողների միության նախագահն ըստ էության ինչ-որ առումով հաստատում է մեր այն տեղեկությունները, որ մեքենա ներկրող մոտ 15 000 քաղաքացի պատրաստվում է լուրջ գործողությունների. «Դեռ ոչինչ չենք ձեռնարկում, բայց խոսակցություններից, հանդիպումներից կռահում եմ, որ մեծ ակցիաներ են լինելու, որովհետև այս փոփոխությունների հետևանքով շատերը նաև գործազուրկ կդառնան: Ենթադրում եմ, որ հարցին լուծում չտրվելու դեպքում ցույցեր և ըմբոստություն կլինի»: 

Հովհաննիսյանն ընդգծում է, որ եթե իրենք պարբերաբար բարձրաձայնում էին այն մասին, որ ավտոներկրումների ոլորտը շարունակում է մնալ չկարգավորված, ապա այժմ, երբ ներկրողները գիտեն, որ հաջորդ տարվա հունվարից մաքսատուրքերը բարձրանալու են մոտ 6 անգամ, մեքենաների ներկրման ծավալներն աննկարագրելի չափերի կհասնեն:

«Ես հարցրել եմ ճանապարհային ոստիկանությանը՝ դուք մտահոգվա՞ծ չեք, որ մարդիկ «կիլոյով» մեքենա են ներմուծում, մեկի տեղը տասը հատ, որպեսզի 2020 թվականից թանկ գնով վաճառեն: Ամիսը 10 000 մեքենա է ներկրվում: Մինչև տարեվերջ մոտավորապես կներկրվի 120 000 մեքենա: Ոստիկանությունում ինձ ասացին՝ ոչինչ, տեղ ունենք, թող ներկրեն: Ես, իհարկե, զարմացա և հարցը փակեցի: Մի կողմից վարչապետն ասում է՝ երկիրը մեքենաների գերեզմանատուն եք դարձրել, մյուս կողմից ոստիկանությունն ասում է՝ նորմալ վիճակ է: Բայց ինչպե՞ս է նորմալ, եթե ամբողջ քաղաքում խցանումներ են, վթարներ», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Վթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից