Ոստիկանապետը կիրառում է պարգևավճարների մեխանիզմը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, երկրում օպերատիվ վիճակի լիարժեք վերահսկման, հանցագործությունների նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ուշագրավ մեթոդ է կիրառում: Նա որոշել է գնալ պարգևավճարների ու խրախուսումների ճանապարհով: Պարգևավճարները, սակայն, համահարթեցված չեն, դրանց չափերը, կախված բացահայտված հանցագործությունների բնույթից ու քանակից, տարբեր են և հասնում են մինչև կես միլիոն դրամի: Ամենաշատը պարգևատրվում են ոստիկանության այն աշխատողները, որոնք հատկապես լուրջ արդյունքներ են գրանցում ծանր, ինչպես նաև մարդկանց ունեցվածքի դեմ կատարված հանցագործությունների բացահայտման առումով:
Ի դեպ, մեր տեղեկություններով, այս աշխատաոճը բավական մեծ ոգևորություն է առաջացրել համակարգում և հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման գործում ձևավորել յուրօրինակ մրցակցություն:



