Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախորդ իշխանությունների դասական կրկնօրինակում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մամուլում անընդհատ լուրեր են շրջանառվում և տարբեր տեղեկություններ «նետվում» Աբովյան քաղաքի համայնքի ղեկավարի՝ հունիսին սպասվող ընտրության հետ կապված: Փաստացի ներկայումս ունենք մի իրավիճակ, երբ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բացահայտ կերպով քննադատում Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին: Մարզպետի հիմնական թեզն այն է, որ անցկացված աճուրդների առումով լուրջ կոռուպցիոն ռիսկեր ու սխեմաներ կան:

Մարզպետն իր հարցազրույցներից մեկում խոսում է այն հանգամանքի մասին, որ «որոշ համայնքներում համայնքի ղեկավարի և մարզային իշխանությունների միջև պատշաճ համագործակցություն չի կատարվում»: Այս միտքն այլ կերպ, քան դեսպոտիզմ և սեփական ամբիցիաների դրսևորում որակել հնարավոր չի, քանի որ մարզպետը փորձում է իր իշխանական լծակներով և պետական համապատասխան գերատեսչությունների գործիքակազմն օգտագործելով՝ համայնքների ընտրված ղեկավարներին «ենթարկել իրեն»:

Կարող ենք վստահաբար նշել, որ ՀՀ-ում գործող օրենսդրությամբ առաջնային մանդատ, ըստ էության, ստանում են պատգամավորները և համայնքների ղեկավարները, մնացած բոլոր պետական մարմինները ղեկավարում են կամ միջնորդային մանդատով, կամ ուղղակի նշանակմամբ: Տվ յալ պարագայում ակնհայտ է մի բան՝ նշանակովի մարզպետը փորձում է արհեստական ինտրիգներով և բավականին կասկածելի «կարված» գործերով իրեն ենթարկել համայնքապետին՝ չներկայացնելով կոնկրետ փաստեր: Տվյալ դեպքում փաստացի գործ ունենք քաղաքական շահադիտական նպատակի հետ, երբ համայնքի ղեկավարը թիրախավորված է այն պատճառով, որ կառավարող կուսակցության անդամ չէ, և, ըստ էության, անտեսվում է նրա բուն գործունեությունն ու քառամյա աշխատանքը. առաջնային պլան են բերվում քաղաքական հայացքները:

Այստեղ բախվում ենք մի հետաքրքիր դրվագի, որն արժե հստակ ամրագրել. ակնհայտ է, որ այս իշխանությունների գործունեության գոնե այս հատվածը նախորդ իշխանությունների դասական կրկնօրինակում է, որն, ի դեպ, բազմիցս քննադատվել է հենց ժամանակի ընդդիմության կողմից: Նախկին ռեժիմը նույնպես հնարավոր բոլոր միջոցներով թիրախավորում էր ոչ ՀՀԿ-ական համայնքապետներին, որոնք, ի դեպ, ընտրվում էին բացառիկ դեպքերում: Ի դեպ, այս մոտեցումն իր հերթին ժամանակին փայլուն կերպով իրականացնում էր նաև ՀՀՇ վարչակարգը՝ ասելով՝ «պոլի փետ էլ լինի, ՀՀՇ-ից լինի»: Ստացվում է, որ մենք խոսում ենք «նոր Հայաստանից», մարդու իրավունքներից ու դեմոկրատական արժեքներից, բայց անում ենք ավտորիտարիզմին բնորոշ քայլեր՝ բացահայտ հետքայլ:

Կարևոր է փաստել նաև այն հանգամանքը, որ մարզպետ Պետրոսյանը հաճախ այնպիսի թեմաներից ու գործի մանրամասներից է խոսում, որոնք նախաքննական գաղտնիք են պարունակում, և ըստ օրենքի, նա ուղղակի իրավասու չէ անել մեկնաբանություն կամ հնչեցնել անձնական տեսակետ ու դիրքորոշում:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին