ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը ԱԺ-ում ակտիվ կմասնակցեն բյուջեի քննարկումներին. Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը ԱԺ-ում ակտիվ կմասնակցեն 2018 թվականի բյուջեի հաշվետվության քննարկումներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որպեսզի նախորդ տարիների վատ ավանդույթներից դուրս գանք, պետք է արձանագրել, որ ԱԱԾ տնօրենը, ՀՀ ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը, մարզպետները ԱԺ-ում քննարկումներին ակտիվ ձեւով պետք է ներկա լինեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմադիր գործիչ քննադատում էր իշխանություններին, որ բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԱԺ չեն գալիս Երեւանի քաղաքապետը, որոշ մարզպետներ, ոստիկանապետը կամ ԱԱԾ տնօրենը, իրենց փոխարեն գալիս էին տեղակալները:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



