Հայաստանի համար շատ կարեւոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը․ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կարեւոր է մարդկության դեմ հետագա հնարավոր հանցագործությունները կանխարգելելու տեսանկյունից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է ռուսական Россия 1 հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում:
«Այդ օրը կարեւոր է նաեւ ողջ մարդկության համար։ Հայաստանի համար շատ կարեւոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, քանի որ դա կարեւոր քայլ է հետագա հնարավոր բոլոր ցեղասպանությունները կանխարգելելու տեսանկյունից»,- նշել է նա։
Փաշինյանը հիշեցրել է, որ ՌԴ Պետդուման 1995 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ ընդգծել, որ Երեւանը շատ բարձր է գնահատում Մոսկվայի դիրքորոշումն այդ հարցում։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



