Լոս Անջելեսի Միասնական դպրոցների վարչությունը նախատեսում է ապրիլի 24-ը ազատ օր հայտարարել և փակել դպրոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լոս Անջելեսի Միասնական դպրոցների վարչությունը նախատեսում է Հայոց ցեղասպանության հիշատակման օրն առավել նշանակալի դարձնել:
Ինչպես հաղորդում է abc7-ը, վարչության խորհուրդը նախատեսում է ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր և այդ օրը փակել դպրոցները:
Նման առաջարկով հանդես է եկել խորհրդի անդամ Քելլի Գոնեսը՝ կոչ անելով ապրիլի 24-ը հայտարարել ազատ օր հաջորդ տարիների համար: Խորհուրդն ընդունել է բանաձևը, որը կոչ է անում վարչության ղեկավարին ազատ օր սահմանել:
«Այսօր պատմական օր է հազարավոր հայ աշակերտների և նրանց ընտանիքների համար» - շեշտել է Գոնեսը:
Նրա առաջարկած բանաձևը կոչ է անում ուշադրություն դարձնել, որ ուսուցիչները հավուր պատշաճի դասավանդեն Հայոց ցեղասպանության թեման դասարաններում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



