Հիվանդանոցում մահացավ նոյեմբերի 11-ին տեգոր կնոջ հետ վրաերթի ենթարկված 37-ամյա կինը (լուսանկարներ, տեսանյութ)
ՎԻԴԵՈնոյեմբերի 17-ին, հիվանդանոցում մահացավ Երևանի բնակիչ, 37-ամյա Նազենի Ղարաբաղցյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել, երբ Երևանի Կրիվոյ փողոցի բնակիչ, 44-ամյա Գուրգեն Զմոյանը նոյեմբերի 11-ին իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել նրան ու նրա տեգոր կնոջը՝ 31-ամյա Մելանյա Բաղդասարյանին: Վերջիններս փողոցն անցնելիս էին եղել հետիոտնի համար նախատեսված թույլատրելի հատվածով:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 11-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:45-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Բուռնազյան փողոցների խաչմերուկում Երևանի Կրիվոյ փողոցի բնակիչ, 44-ամյա Գուրգեն Զմոյանը իր վարած Nissan մակնիշի 30 DD 055 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Մելանյա Բաղդասարյանին և 37-ամյա Նազենի Ղարաբաղցյանին:
Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նյութի շարունակությունն այստեղ՝ shamshyan.com




















































