Ֆիլիպիններում 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով 8 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից ոչ հեռու գտնվող Պամպանգա շրջանում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով 8 մարդ է զոհվել, որից 5-ը զոհվել են տների, 3-ը՝ մթերային խանութի փլուզման հետևանքով, հաղորդում է The Manila Times-ը:
Պամպանգա շրջանի դատախազ Լիլիա Պինեդայի խոսքով՝ ներկա պահին մի քանի մարդ գտնվում է Պորակ բնակավայրի սուպերմարկետի և չորսհարկանի շենքի փլատակների տակ: Փլուզումների վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում: Փլատակների տակից արդեն 20 մարդ է բերվել և հոսպիտալացվել:
Մինչ այժմ երկրաշարժից հետո 20 հետցնցում է գրանցվել: Առաջիկայում ևս 80 հետցնցում է ակնկալվում:
Երկրաշարժից հետո Պամպանգա շրջանի քաղաքների մեծ մասը հոսանքազրկվել է, փակվել է «Կլարկ» միջազգային օդանավակայանը:

1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



