Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես կռահել եմ Մերիի՝ ինձ մշտապես իրեն սիրահարված պահելու գաղտնիքը. Գոռ Պետրոսյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Իդեալական կնոջ իր պատկերացումների, կնոջը սիրելու եւ արժեւորելու իր տարբերակի, հայ կնոջ կերպարի վերափոխման եւ իր «կանանց» մասին  Life.panorama.am-ը այսօր զրուցել է հաղորդավար, ռեժիսոր Գոռ Պետրոսյանի հետ:

Գոռ, աշխարհահռչակ մտածողներից սկսած մինչեւ յուրաքանչյուր տղամարդ կանանց վերաբերյալ իրենց բնորոշումներն ունեն, իսկ ո՞րն է Ձեր բնորոշումը, ո՞վ է կինը ձեզ համար:

- Կնոջը բնորոշել պետք չէ, կնոջը սիրել է պետք. միայն այդ ժամանակ նույնիսկ «ամենաանճոռնի ճուտիկը» կդառնա  այն, ով պետք է տղամարդուն: Այլապես, ով էլ ու ինչպիսին էլ լինի կինը, միևնույնն է, անտաշ, անկիրք ու անկիրթ տղամարդու կողքին մի օր խամրելու է կամ փախչելու:

Թերեւս յուրաքանչյուր տղամարդ ունի կնոջ իր իդեալը, (ինչպես եւ կանայք ունեն իրենց տղամարդու իդեալը): Ինչպիսի՞նն է Ձեր իդելաների կինը, այլ կերպ ասած, ինչպիսի՞ կինն է Ձեզ համար իդելական կամ գոնե մոտ այդ որակավորմանը:

-  Իմ կյանքում իդեալական կանայք մի քանիսն են. ինձ համար իդեալական կին է իմ մայրը, իդեալական կին է քույրս, իդեալական կին է կինս և հուսով եմ, որ  ցանկն ապագայում կշարունակեմ՝ նույնկերպ որակելով նաև դստերս: Այո, նրանք կանացի են, խելացի են, զգայուն են, նրբանկատ են, վերին աստիճանի բարոյական ու մարդկային են: Ինչպես տեսնում եք իդելական կնոջ իմ մոդելը շատ կետեր ունի ու դրանց մեծ մասը ես գտնում եմ «իմ կանանց» մեջ:

Հետաքրքիր է նաեւ Ձեր բնորոշումը կապված Մերի Ներսիսյանի հետ, ինչպիսի՞նն է նա որպես կին:

- Ես վերջապես կռահել եմ Մերիի՝ ինձ իրեն մշտապես սիրահարված պահելու գաղտնիքը. նա երբեք չի բացում իր խաղաքարտերը մինչև վերջ, երբեք չի ասում վերջին խոսքը, ինքն իրեն թույլ չի տալիս բացահայտվել հասարականալու աստիճան. այդ է Մերին: Իսկ մյուս կողմից նա հավատարիմ ընկեր է, հուսալի զինակից, հոգատար մայր ու անդավաճան լավատես:

Գոռ հայ կնոջ կերպարը մի տեսակ մշտապես տարբերվել է. դարեր շարունակ հայ կինը եղել է ավանադապաշտ, համեստ, զիջող եւ ամենակարեւորը՝ ներող: Միաժամանակ, վերջին տարիներին մեծացող հայ կանանց սերունդը ասես թե աստիճանաբար վերջ է տալիս հայ կնոջ ընդունված կերպարին: Հետաքրքիր է՝ Ձեր բնորոշումը այսօրվա հայ կնոջ վերաբերյալ:

- Ես ծայրահեղական չեմ, բայց նաև դեմ եմ ավանդականը ֆետիշացնելուն կամ արևմուտքի բարքերին գերի դառնալուն: Ձեր որակումները գուցե ճիշտ են եղել դարեր առաջ կամ գուցե դրանք պարտադրվել են կանանց, չգիտեմ: Ինձ համար շատ ավելի կարևոր է, թե ով է հայ կինն այսօր: Հաճախ  տեսնում եմ բաներ, որոնք չէի ցանկանա տեսնել ժամանակակից հայ կնոջ մեջ: Սերիալամոլ, բամբասկոտ, պարապ, կենցաղին գերի, ինքնակրթության ու զարգացման ցանկությունից զուրկ, աշխարհից կտրված, ծույլ, ջղային, չար...այսպիսի պաշարով կինը չի կարող լավ կին լինել ամուսնու և լավ մայր իր երեխաների համար. նա պարզապես տալու բան չունի:

Ձեր ընտանիքում մեծանում է ապագա հայ կին, հայ ընտանիքի մայր, նրա դաստիրակության մեջ հայ կնոջ ո՞ր գծերն եք փորձելու արմատավորել, եւ հակառակը:

- Չեմ կարծում, թե արժանապատիվ մարդու որակներն ազգություն են ճանաչում: Ուզում եմ, որ դուստրս նախևառաջ ինքնավստահ, մարդասեր ու երջանիկ լինի: Դրա համար մենք նրան տալիս ենք լավ կրթություն, զարգացնում ենք նրա ուժեղ կողմերը, նաև տալիս ենք շատ սեր ու անում ենք ամեն բան, որ ապրի ու մեծանա առողջ մթնոլորտում:  

Գոռ, մեր տղամարդկանցից շատերը չեն կարեւորում մշտապես հաճելի խոսքերով դիմել իրենց կանանց, անակնկալներ մատուցել, հաճախ ամուսնությունից հետո այլեւս նշանակություն չեն տալիս հասարակ նախադասությանը՝ «ես սիրում եմ քեզ», որը շատ կանանց կարող է թեւեր տալ թեկուզեւ այն պարագայում, երբ գիտեն, որ սիրված են: Ձեր պարագայում հաճա՞խ եք Մերիին գեղեցիկ խոսքերով պարուրում, եւ  ինչքանո՞վ եք դրա անհրաժեշտությունը տեսնում փոխհարաբերություննեում:

- Խոսքի զորությունը չի կարելի թերագնահատել: Ասում են չէ, տիեզերքն ամեն ինչ լսում է ու մեզ վերադարձնում բարձրաձայն արտահատված մեր մտքերը: Նախևառաջ կարևոր է, որ սերն իսկական լինի, քանի որ դա այսպես, թե այնպես զգացվում է, բայց խոսել պետք է: Չեմ ասում անդադար, պատեհ անպատեհ, բայց մի հասարակ «սիրում եմ քեզ»-ը, մի պարզ հաճոյախոսությունը կշոյեն ցանկացած կնոջ սիրտը, կհիշեցնեն, որ սիրված է, կարևոր է ու հավատացեք՝ նա իր տղամարդուն կվերադարձնի տասնապատիկը: 
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները