ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը փակ է:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (առկա է մառախուղ, տեսանելիությունը՝ 500 մ):
Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին (տեսանելիությունը 5 մ) և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում բուք է:
Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Քաջարան, Գորիս, Կապան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում ձյուն է տեղում:
Սյունիքի մարզի Քաջարան և Գորիս քաղաքներում առկա է մառախուղ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



