Տնական «Նուտելլա» հաշված րոպեների ընթացքում, ես չէի պատկերացնում, որ նուտելլան այսքան հեշտ է պատրաստվում, սա իսկական նվեր է երեխաների համար
ԼԱՅՖՏնական նուտելլա պատաստելու համար կպահանջվի ընդամենը 5 րոպե: Եվ ամենակարևորն այն է, որ համը ամենևին չի զիջում գործարանային արտադրանքին: Սա հիանալի տարբերակ է նախաճաշի համար և առավելությունն այն է, որ ոչ մի հավելում, սինթետիկ արոմատիզատոր չի պարունակում: Եվ բացի այդ բաղադրիչները մատչելի են և հասանելի բոլորին: Մի խոսքով պատրաստեք և համոզվեք ինքներդ:
Բաղադրիչներ
- 350 մլ բուսայուղ (առանց հոտի), 0,5 բաժակ շաքարի փոշի կամ շաքարավազ
- 2-3 ճաշի գալ կաթի փոշի, 0,5 բաճակ ընկույզ, 150 մլ կաթ
- 2-3 ճաշի գալ կակաո, Վանիլին ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կաթը գոլացնել, ավելացնել շաքարավազը կամ շաքարի փոշին և վանիլինը: Այնուհետև ավելացնել բուսայուղը և հարել բլենդերի օգնությամբ բարձր արագության տակ:

Ավելացնել կակաոն և կաթի փոշին, և շարունակել հարել: Վերջում ավելացնել մանրացված ընկույզը և լավ խառնել:
Ահա և պատրաստ է: Բարի ախորժակ
1
Կյանքից անժամանակ հեռացել է Գուրգեն Գրիգորյանը
2
Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»
3
Մի ամբողջ ընտանիք է մահացել իրենց բնակարանում տեղադրված գեներատորի պատճառով
4
Մոսկվայում սառցաբեկորը 20-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա
5
Հայhոյանքներ, դիրքում չքնելու հարց․ ի՞նչն է եղել Վարդենիսի խրամատում զինվորին մաhվան պատճառը



