Բռնցքամարտում մեր ճանապարհները ամուր փակել են. Կարեն Գիլոյանը՝ Բաքվում ընթացող մրցաշարի մասին
ՍՊՈՐՏԲաքվում շարունակվում են Եվրոպական խաղերը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի էր դուրս եկել բռնցքամարտիկ Սամվել Բարսեղյանը:
60 կգ քաշայինների պայքարում բռնցքամարտիկը 3:0 հաշվով պարտվել էր բուլղարացի Էլիան Դիմիտրովին:
Մրցաշարում մրցավարական կողմնապահությանն է անդրադարձել Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամլո խոսնակ Կարեն Գիլոյանը և ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Ամենայն հավանականությամբ բռնցքամարտում մեր ճանապարհներն ամուր փակել են: Անզեն աչքով էլ երևում էր, որ Սամվել Բարսեղյանը շատ ավելի ակտիվ է ու շատ է հարվածում: Բայց կոճակ սեղմողների խիղճը մաքուր չէր»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



