Արցախում 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող 18-ամյա երիտասարդը կալանավորվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող երիտասարդը կալանավորվել է:
Այս առնչությամբ, Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Սույն թվական ապրիլի 15-ին հաղորդագրություն էինք տարածել` ս.թ.ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության կասկածանքով 2001թ.ծնված Ս.Գ-ի ձերբակալության վերաբերյալ։
Կատարած արաքի համար ս.թ ապրիլի 15-ին 2001թ.ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշանակված են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվածը սպանված երեխայի եղբայրն է:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



