Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վիտամինցի» Վաչեն՝ նոր կերպարի, հին նախագծի և ընտանիքի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Հայկական սիթքոմների շարքում շուտով կհայտնվի նոր՝ «քարեդարյան» իրավիճակային նախագիծ: «Քարե դարդ». այսպես է կոչվում ATV հեռուստաընկերության նոր սիթքոմը, որի գլխավոր դերակատարն է Վաչե Թովմասյանը՝ «Վիտամինի» Վաչեն: Aysor.am-ը նրա հետ զրուցել է նոր կերպարի, «Վիտամին» ակումբի մասնատման և ընտանիքի մասին:

--Վաչե, գաղտնիք չէ, որ «Քարե դարդ» սիթքոմի գլխավոր հերոսն եք: Մի փոքր կմանրամասնե՞ք Ձեր կերպարի մասին:

-Կերպարս՝ Մոսոն, երևանյան ակտիվ, «բակային» կյանքով ապրող տղա է, ով, փախնելով պարտքատերերից, ընկերոջ կողմից ոչ լիովին պատրաստված ժամանակի մեքենայի օգնությամբ պատահական հայտնվում է քարե դարում: Մի ցեղի մոտ, որն ունի սեփական ավանդույթներ: Քանի որ այսօրվա Հայաստանում ապրող երիտասարդները ուժեղ բնավորություն ունեն, իմ կերպարի՝ այդտեղ հայտնվելու հետ մեկտեղ ամեն ինչ սկսում է փոխվել:

-Հաճախ ասում են, որ Հայաստանում էլ մարդիկ, երիտասարդները քարե դարում են ապրում՝ համեմատած Եվրոպայի…

-Ես ամենևին այդ կարծիքն չեմ: Մեզ մոտ երեխաներն ավելի շատ ձգտում ունեն սովորելու, քան Եվրոպայում ապրող երիտասարդները: Քանի որ մենք հեռու ենք գտնվում, անընդհատ փորձում ենք տեղեկացված լինել համաշխարհային մշակույթից, որպեսզի մեզ առանձնացված չզգանք: Արդյունքում այնպես է ստացվում, որ մեր երիտասարդները շատ ավելի ինֆորմացված են լինում: Եվ հետո, մի մեծ տարբերություն կա մեր և քարե դարի մեջ. այնտեղ արագաչափեր չկային, իսկ մեզ մոտ կան (ժպտում է): 

-Եթե օբյեկտիվ մոտենանք, «Քարե դարդն» ինչո՞վ կառանձնանա այսօր այդքան շատ տարածում գտած սիթքոմների մեջ:

-Նախ, արտաքին տեսքով՝ տաղավարով, դերասանների հագուստով: Սցենարը ևս շատ տարբեր է, կարծում եմ, շատ ծիծաղելի և հետաքրքիր կլինի: Սա կդառնա շատ հեռուստադիտողների սիրելի սիթքոմը:

-Ինքնեդ էլ ներգրավվա՞ծ եք սցենարական կազմում:

-Նախնական շրջանում օգնում եմ, հետևում, թե ինչպես են գրում մեր շատ տաղանդավոր սցենարիստները՝ Վանը և Գրիգը: Նրանք «Վիտամինի» կազմից են եղել: Շատ կարևոր է, որ սիթքոմի անձնակազմի մեծ մասը հումորի հետ կապ ունեցող մարդիկ են, նրանց հաճախ կարելի է տեսնել նման նախագծերում:

-Սիթքոմի և՛ սցենարական, և՛ դերասանական կազմում ընդգրկված են տղաներ՝ «Վիտամինից» , իսկ այ «վիտամինյան» նախագիծն այսօր էկրաններին չենք տեսնում: Կարելի՞ է հետևություն անել, որ նախագիծը փակվել է կամ տղաները  «Շանթից» տեղափոխվել են ATV հեռուստաընկեություն:

-Վիտամինի ստեղծագործական խումբը բավականին մեծ է: Շատ պրոյեկտներ, ֆիլմեր կան, որոնց սցենարների վրա «վիտամինցիներն» են աշխատում, բայց հեռուստադիտողը տեղյակ չէ: Մենք միշտ փորձել ենք համատեղել: Ինչ վերաբերում է «Vitamin» ակումբ հաղորդմանը, ապա այն այժմ դադարի մեջ է, քանի որ որոշեցինք` թույլ տանք հեռուստադիտողը մեզ մի քիչ կարոտի: Եվ հետո, այդ ժանրի հաղորդումներն արդեն մի քիչ սովորական են դարձել հանդիսատեսի համար: Կարծում եմ՝ առաջիկայում մեր անձնակազմով կկարողանանք նորից ուրախացնել մեր երկրպագուներին՝ լինի դա հաղորդման, 2 ժամանոց շոուի, թե համերգի տեսքով: Բայց թող մեր նպատակները, ծրագրերը անակնկալ մնան:

-Կարևորն այն է, որ Ձեր մեջ պառակտում չկա:

-Այո, մենք միշտ միասին ենք, մտերիմ: Մեր էջերի նկարներից էլ հասկանալի է: Ուղղակի հիմա մեր «ակումբը» էկրաններից դուրս է՝ ընկերական միջավայրում, ու ժողովուրդն էլ անմասն է մնում: Բայց ոչինչ, որոշ ժամանակ անց նորից էկրաններին կլինենք (ժպտում է):

-Հավանաբար ժամանակն էր, որ «Vitamin»-ի տղաներն ավելի լուրջ գործով զբաղվեն, ինչպես հիմա՝ նոր ֆիլմեր, սիթքոմներ: Առաջընթացը նկատելի է…

-Դա Ձեր սուբյեկտիվ կարծիքն է, որովհետև «Վիտամին» ակումբն իրականում բարդ ժանր է և հսկայական աշխատանք էր պահանջում… Մեր հաղորդումը 40 րոպե էր տևում, երկու հաղորդումը մեկ համերգ է ու մենք փաստորեն ամսվա մեջ երկու համերգի չափ հումորային նյութ էինք պատրաստում: Ի՞նչ տարբերություն, մենք էկրանի՞ց ելույթ կունենանք, թե՞ բեմից: Մարդիկ ամիսների ընթացքում են այդ ժամ ու կեսանոց ներկայացման ծրագիրը գրում, իսկ մենք, փաստորեն, երկու շաբաթում: Չէ՞ որ մենք էլ դահլիճում հանդիսատես ունենք ու բացի հեռուստադիտողից, հանդիսատեսի հետ էլ ենք շփվում: Իսկ հիմա ուղղակի ֆորմատի փոփոխություն եղավ, որը կարևոր է: Պետք էր ուժերը փորձել մեկ ուրիշ ժանրում, դա ոգևորում ու նոր լիցք է հաղորդում:

-Վաչե, օրեր առաջ զրուցում էի Կարեն Բաբաջանյանի հետ, ով գեղարվեստական ֆիլմ էր նկարահանում վայրի ցեղերի մասին: Այս երկու նախագծերի միտքը, կարծեք, թե համընկնում է: Պատահականությո՞ւն է, թե՞որոշել եք հին թիմով թեմատիկ փոփոխություն կատարել:

-Ես էլ անակնկալի եկա, երբ իմացա այդ մասին: Եթե միտումնավոր լիներ, կարծում եմ, տարբեր ժամկետների կցուցադրեինք: Վստահ եմ, որ միմյանցից կտարբերվեն այս նախագծերը: Մեզ մոտ քարեդարյան մարդիկ են, իրենց մոտ, եթե չեմ սխալվում՝ վայրի ցեղեր: Բայց որքան շատ նորություններ լինեն՝ լավ է: Գովելի է, որ իրարից անկախ՝ երկու հոգի միաժամանակ ընտրել են ինքնատիպության տարբերակը:

-«Քարե դարդի» հերոսներն ի՞նչ լեզվով են խոսում:

-Փորձել ենք հնարավորինս խոսել գրական հայերենով:

-Արդյոք հումորի ժանրում դա կընկալվի:

-Իհարկե, չի ընկալվի և շատ ծանր կլինի, եթե ամբողջությամբ անաղարտ մայրենիով խոսենք: Բայց մենք փորձելու ենք եթերային լեզուն մոտեցնել գրականին՝ իմ կերպարի «փողոցային» լեքսիկոնը հնարավորինս մեղմելով: Համենայնդեպս, քարե դարում ոչ-ոք դեռ չի «փչացրել» լեզուն, նրանք խոսում են ավելի մատչելի ու գրական (ժպտում է):

-Քանի որ սիթքոմում ընդգրկված են նաև աղջիկներ, հետաքրքիր է իմանալ՝ «Մոսոն» սիրային պատմությունների մեջ հայտնվո՞ւմ է:

-Այո, բնականաբար, և դա շատ հետաքրքիր է (ծիծաղում է)… Այստեղ գործում է երկու իգական սեռի ներկայացուցիչ. առաջնային է սերը, համակրանքը: Բայց ավելի լավ է փակագծերը շատ չբացենք, թող հեռուստադիտողը տեսնի:

-Իսկ գեղարվեստական ֆիլմերի, այլ նախագծերի առաջարկներ չունե՞ք:

-Այս պահին որևէ առաջարկ չունեմ: Բայց ինքս սցենարիստ, մտածող մարդ լինելով՝ ունեմ մտահղացումներ, որոնք պետք է կյանքի կոչեմ: Դրանք ժամանակ առ ժամանակ կհանձնվեն հեռուստադիտողի և հանդիսատեսի դատին:

-Քանի որ ստեղծագործական կյանքը Ձեզանից մեծ ժամանակ է գողանում, ընտանիքում չե՞ն առաջանում տարաձայնություններ:

-Ոչ, մենք բավականին լոյալ մարդիկ ենք: Նախ, կինս նույնպես աշխատում է, և հետո, այնպես չի, որ ես ամբողջ օրն եմ նկարահանումների: Իհարկե, նման գերծանրաբեռնված օրեր լինում են, բայց մենք հասցնում ենք մեր ընտանեկան կյանքը նույնպես ակտիվ ու գեղեցիկ ապրել:

-Իսկ ընտանիքում արդեն իսկ սպասվո՞ւմ է համալրում:

-Դեռևս ոչ:

Նելլի Մարգարյան

Արջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱմիօ Բանկը երկրորդ անգամ ռեկորդային կարճ ժամկետում տեղաբաշխել է պարտատոմսերի ամբողջ ծավալըԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԱմուրի շրջանում 22-ամյա երկաթուղային աշխատողը մահացել է աշխատանքի ժամանակՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էOնլայն գնումները՝ 20%-ով ավելի մատչելի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը ռեկորդ է սահմանել իշխանության ղեկին գտնվելու տևողությամբ Վթար՝ Սարալանջի փողոցում․ վնասվել են ավտոմեքենաներ վաճառող ընկերության ցուցադրված մեքենաները Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամիօ Բանկը ռեկորդային արագությամբ տեղաբաշխել է 6 մլրդ դրամի պարտատոմսեր Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան 5 դեղ, որոնք արգելված են տալ երեխաներին․ կարող է առաջանալ ընհուպ մինչև մահԿալիֆոռնիայում կառուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշահամալիր Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանՀՀ-ում օգոստոսին բենզինի, դիզվառելիքի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներԹուրքիայի հետախուզության ղեկավարը գաղտնի այցով մեկնել է Աթենք Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ կարող է ձգվել մինչև հաջորդ տարի․ մամուլի ամփոփում Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ 14-ամյա աղջիկը դանակով սպառնացել է ատամնաբույժին Կանադացի քաղաքական գործիչների համար, ինչպիսին է վարչապետ Քարնին, շատ շահավետ է ինձ ներկայացնել որպես թշնшմի՝ քանի դեռ նրանց տնտեսությունը չի փլուզվել. Թրամփ Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան