«Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթի տեղեկություններով՝ մայիսին կայանալիք ՔՊԿ համագումարում ընդունվելու է կուսակցության նոր ծրագիրը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ականները փորձում են ծրագիրը հարմարեցնել որևէ դասական գաղափարական հոսանքի: Ու թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «իզմ»-երի դարաշրջանն անցել է, բայց իրականում առանց դրանց էլ, կարծես, հնարավոր չէ, և ստիպված են որոշ փոփոխություններ անել կուսակցության ծրագրում, որպեսզի կարողանան, գոնե ֆորմալ առումով, որոշակի գաղափարախոսական ուղղության մոտեցնել, որն ավելի հոգեհարազատ է ՔՊԿ-ի դիրքորոշումներին ու սկզբունքներին: Թե կոնկրետ գաղափարական ինչ ուղղությամբ կարվեն այդ փոփոխությունները, մեզ դեռևս չհաջողվեց պարզել:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



