Ճարտարապետ Հայկ Ասատրյանի բազմաժանր ստեղծագործությունները ներկայացվեցին մեկ հարկի ներքո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆճարտարապետ Հայկ Ասատրյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը բացվեց ՀՀ քաղաքաշինության նախարարության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին տարբեր սերունդներ ներկայացնող ճարտարապետներ՝ հեղինակի գործընկերները, ուսանողներ, բ ազմաթիվ մտավորականներ, քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես եկավ Ճարտարապետության ազգային թանգարան- ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը՝ հակիրճ բնութագրելով ճարտարապետի 40 տարվա ստեղծագործական ընթացքը, 200-ից ավելի ստեղծագործական աշխատանքներ` հուշարձաններ, շենքերի նախագծեր, կառույցներ, ջրաներկ, յուղաներկ գրաֆիկական գործեր, դեկորատիվ ձևավորումներ, որոնց ուշագրավ դրվագները ներկայացված էին ցուցահանդեսում և «Վան Արյան» հրատարակչությունում տպագրված եռալեզու կատալոգում:



