Երևանյան դեղատներից մեկից հափշտակվել է 1200 դոլար. Shamshyan.com (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 17-ին, Շենգավիթ վարչական տարածում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 60-ամյա Գեղամ Ղազարյանի կողմից, ով հայտնել է, որ 5 րոպե առաջ անհայտ անձը Բագրատունյաց փողոցի 18 հասցեում գործող «Բոնուս» դեղատանը դրամապանակից հափշտակել է 1200 ԱՄՆ դոլար:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Գողության պահը արձանագրվել է դեղատանը եղած տեսախցիկով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



