Եվրոպական խաղերի չեմպիոն Սեդա Թութխալյանը Բաքվում նվաճեց նաեւ արծաթե մեդալ
ՍՊՈՐՏՌուսաստանը ներկայացնող Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության հենացատկում նվաճեց Բաքվում ընթացող Եվրոպայի խաղերի փոխչեմպիոնի տիտղոսը: Ոսկե մեդալակիր դարձավ շվեյցարացի Ջուլիա Շտայնգրուբերը, երրորդ տեղում է հոլանդացի Լիզա Թոպը:
Սեդա Թութխալյանը Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել էր նաեւ Եվրոպական խաղերի չեմպիոնի տիտղոսը:
15-ամյա Սեդա Թութխալյանը 2015թ. պատանեկան օլիմպիական չեմպիոն է: Նա սամբոյի աշխարհի եւ ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է: Սեդան Մոսկվայում 7 տարեկանից է սկսել մարզվել սպորտային մարմնամարզությամբ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



