Ո՞վ է «Պատվից առավել» հեռուստասերիալի Էլինան և ի՞նչ լուսանկարներ է հրապարակում
ՎԻԴԵՈ«Պատվից առավել» հեռուստասերիալը վերջին շրջանի ամենառեյտինգային հեռուստանախագծերից մեկն է: Դերասանական կազմը, խաղը, սցենարը, ամեն ինչ միանգամից գրավեցին մարդկանց սրտերը և յուրաքանչյուր սերիա ավելի ու ավելի է մեծացնում հետաքրքրությունը:
![]()
Հարկ է նշել, որ հետաքրքիր է ոչ միայն հեռուստասերիալը, այլ նաև դերասանական կազմը էկրաններից այն կողմ:
Orer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ֆիլմի գեղեցկուհիներից մեկին՝ Էլինային:

Դերասանուհու իրական անուն ազգանունը՝ Էլեն Ազնավուրյան է: Բացի դերասանուհի լինելը մեր գեղեցկուհին նաև մոդել է և ներկայացնում է Luxor Wedding Salon-ի հարսանյաց և երեկոյան զգեստները:



Նա նաև նկարահանվում է տեսահոլովակներում, որոնցից է երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանի «Մի բուռ սեր» տեսահոլովակը:

Այս ամենից զատ Էլենը նաև բավականին ակտիվ ինստագրամյան օգտատեր է: Նա հաճախ է կիսվում գեղեցիկ լուսանկարներով և ունի 20.000-ից ավելի հետևորդ:








