Սթոլթենբերգը Ուկրաինայի հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել Մինսկի համաձայնագրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ուկրաինայի հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի մասին համաձայնագրերը եւ շփման գծից հետ քաշել ծանր սպառազինությունները։
«Ես կողմերին կոչ եմ անում պահպանել Մինսկի համաձայնագրերը, հրադադարի մասին համաձայնագիրը եւ ծանր սպառազինությունները հետ քաշել շփման գծից»,- ասել է Սթոլթենբերգը ԵՄ պաշտպանության նախարարների նիստի մեկնարկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ ՄԱԿ տվյալների՝ Ուկրաինայի արեւելքում հակամարտությունից զոհվել է 8 հազար մարդ։ Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը քննարկվել էր կոնտակտային խմբի Մինսկի հանդիպումներում, որը անցյալ տարվա սեպտեմբերից արդեն 3 փաստաթուղթ է ստորագրել։
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



