Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համազասպ, մի քիչ զուսպ եղեք․ Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ Քայլի» պատգամավորին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դուք տարրական բարոյականություն պիտի ունենաք նման  հարց չհնչեցնելու։ Համազասպ, մի քիչ զուսպ եղեք։ Այն, ինչ արել է «Բարգավաճ Հայաստանը» երևի թե ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս այդ գնահատելու և հասկանալու։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին․ «Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, եթե չլիներ այստեղ նստած Սասուն Միքայելյանը, և եթե չլինեին մեկ-երկուսը, ես ուզում եմ հարցնել, թե որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը՝ հաստատ ոչ այս դահլիճում։ Տարրական հարգանք ունեցեք քաղաքական փորձառություն ունեցող քաղաքական ուժերի և գործիչների հանդեպ։ Եվ մի փորձեք հանրությանն անընդհատ վախեցնել հակահեղափոխության ուրվականով և ստվերներով, և մի փորձեք անընդհատ ամեն տեղ, ամեն անկյունում թշնամիներ գտնել։

 

Ես հասկանում եմ, որ ձեզ հեշտ է, քանի որ գործ չկա անելու, ի՞նչ է մնում անել, մնում է գտնել, փնտրել թշնամիներ։ Չի աշխատելու, բավական է, վերջ, այդ գործելաոճն այլևս իրեն սպառել է»:

Ավելի վաղ Իմ քայլի պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարել էր, որ ընդդիմության բերած նախագծերը պոպուլիզմ են հիշեցնում:

«Եթե ձեզանից շատերն իրենց կրծքանշանը հանեն, որի վրա գրված է Ազգային Ժողովի պատգամավոր, վստահեցնում եմ, որ ձեզանից որևէ մեկը չի վաստակել այդ իրավունքը, այստեղ, այս ամբիոնից ասել, որ «Բարգավաճ Հայասատանը» ներկայացնում է, պարոն Միրզոյան ֆիքսեք ձեր պատգամավորի խոսքըմ «անհեթեթ նախագիծ»։

Մի ամբողջ խմբակցության նախագծին տրվում է «անհեթեթ» որակում։ Մենք խոսում ենք զինվորների, զինվորների մայրերի հետ, առաջնագծում կանգնած երեխաներն ասում են, որ սատարենք իրենց, ու մենք նախագիծ ենք բերում, իսկ այստեղ ասում են, որ այն անհեթեթ է: Սա արդեն խոսում է ձեր քաղաքական դաստիարակության, ձեր քաղաքական վարքագծի ուղղակի բացակայության մասին։ Մի եղեք այդքան մեծամիտ։ Եվ ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին, և մեկ-երկուսին, որ դուք այստեղ ուղղակի նստած եք, զուտ պատահականորեն»,-հավելեց Զոհրաբյանը:

 
Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծ