Ճանապարհներին տեսախցիկներ տեղադրելուց հետո վթարների թիվը միայն աճել է. Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ճանապարհներին հսկող տեսախցիկներ տեղադրելուց հետո վթարների թիվը միայն աճել է։ Այս մասին նոյեմբերի 17-ին՝ ՀՀ խորհրդարանում 2016թ. բյուջեի քննարկման ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2012թ., երբ Ոստիկանությունը սկսեց ճանապարհներին տեսախցիկներ տեղադրել, գրանցվել էր 2602 ավտովթար, 2013թ.՝ 2824, իսկ 2014թ.՝ 3156։ Այսինքն՝ վթարների քանակը 21 տոկոսով աճել է։ Անցյալ տարիների ընթացքում այդ վթարներից տուժել է համապատասխանաբար 4050, 4310 եւ 4776 մարդ, աճը կազմել է 17 տոկոս։
Դրան ի պատասխան՝ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ, իր ունեցած պաշտոնական վիճակագրության համաձայն, ավտովթարների զոհերի եւ վիրավորների թիվը էապես պակասել է։
«Իմ վիճակագրական տվյալները տրամադրել է Արդարադատության նախարարությունը՝ իր կնիքով։ Ստացվում է, որ պաշտոնական վիճակագրություններ մի քանի հա՞տ կան»,- հակաճառել է Փաշինյանը։



