Տիրանալով ընկերոջ բանկային քարտին եւ ծածկագրին՝ բանկոմատից գումար է կանխիկացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 10-ին ոստիկանության Սիսիանի բաժին էր դիմել 39-ամյա Արտակ Թ.-ն եւ հայտնել, որ կորցրել է բանկային քարտը, որի վրա նշված է եղել ծածկագիրը:
ՈստիկանությունիցNEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բանկային քարտը Արտակ Թ.-ի գրպանից ընկել է ընկերոջ` 33-ամյա Կարեն Ա.-ի ավտոմեքենայի նստատեղին եւ վերջինս գումարը հափշտակելու դիտավորությամբ քարտը չի վերադարձրել եւ Գորիս քաղաքում բանկոմատից կանխիկացրել է 108.000 դրամ գումար:
Կարեն Ա.-ն հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



