Էդուարդ Սողոմոնյանը՝ Հարավային Ամերիկայի չեմպիոն
ՍՊՈՐՏԱրգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Հարավային Ամերիկայի առաջնությունում Բրազիլիան ներկայացնող 130 կգ քաշային Էդուարդ Սողոմոնյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը եւ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Սա Հարավային Ամերիկայի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի նվաճած առաջին ոսկե մեդալն է: Շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ բերեց այս հաղթանակին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ու հավատացին ինձ: Թող Աստված օրհնի բոլորիդ»,- Ֆեյսբուքում գրել է Սողոմոնյանը հաղթանակից հետո:
Էդուարդ Սողոմոնյանը 2012 թվականից է բնակվում Բրազիլիայում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



