Միանձնյա իշխանությունը վերածում են կլանայինի. Վաղինակ Շուշանյանը կոչ արեց ասել «Ոչ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍահմանադրական փոփոխություններից հետո իշխանության ընդունած որոշումների համար լինելու է կոլեկտիվ պատասխանատվություն, որն «ամեն մեկն իր վրայից գցելու է»: Այս մասին այսօր` նոյեմբերի 17–ին, սահմանադրական փոփոխությունների շուրջ «Իրապատում» հաղորդման շրջանակում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում ընտրողներին ասաց «Հարավ» ուղղության «Ոչ»-ի քարոզիչ, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը` նշելով, որ գործող Սահամանդրությամբ այդ որոշումների պատասխանատվությունն ընկնում է մեկ մարդու` նախագահի վրա։
«Երկու անգամ ընտրվելուց հետո չունենալով վերընտրվելու հնարավորություն՝ միանձնյա իշխանությունը վերածում են կլանայինի»,-ասաց Վաղինակ Շուշանյանը։
Նա ընտրողներին կոչ արեց «Ոչ» ասել Սահամանդրությանը` քանի որ «ավելի հեշտ է պայքարել մի անձի դեմ, քան համակարգի, որը կարող է մեկը մյուսի վրա գցելով` ցրել թեման, հանդարտեցնել հասարակությունը:



